https://arm.sputniknews.ru/20260921/veh-gaghapar-e-bajc-sparnacvogh-shat-gvortsvonner-kan-qaghaqacinery-hh-ankakhutjan-masin-107082172.html
Վեհ գաղափար է, բայց սպառնացող շատ գործոններ կան. քաղաքացիները` ՀՀ անկախության մասին
Վեհ գաղափար է, բայց սպառնացող շատ գործոններ կան. քաղաքացիները` ՀՀ անկախության մասին
Sputnik Արմենիա
Sputnik Արմենիան Անկախության 35-ամյակի առթիվ հարցախույզ է արել Երևանում` իմանալու, թե ինչն են քաղաքացիները համարում անկախություն, արդյոք իրենց անկախ համարում… 21.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-21T08:41+0400
2026-09-21T08:41+0400
2026-09-21T08:41+0400
տեսանյութեր
անկախության օր
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/12/107011769_14:0:1920:1072_1920x0_80_0_0_b57453b8dba8e69196a0e8ed253a2204.jpg.webp
Անկախությունն ամեն ինչ է` մեծ, բարձր և վեհ գաղափար։ ՀՀ անկախության 35–րդ ամյակի առթիվ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց երևանցիներից մեկը։ Մեր նկարահանող խումբը հարցումներ է անցկացրել Երևանում` պարզելու քաղաքացիների վերաբերմունքն ու տեսլականը այս հարցի շուրջ։Քաղաքացիներից մեկը նշեց, որ անկախությունն իր համար անհրաժեշտություն է, ամեն ինչ։ Հարցման մասնակիցներից մեկն էլ պնդեց` իր համար անկախությունն ասոցացվում է ազատության հետ։Քաղաքացիների մի մասն էլ համարում է, որ այսօր Հայաստանում անկախություն չկա, ու տարիների ընթացքում որևէ փոփոխություն չեն տեսել և չեն տեսնում։ Ինչ վերաբերում է ՀՀ անկախության սպառնացող վտանգներին, ապա երևանցիների մեծ մասը շատ գործոններ է նկատում ու դա զգում են հենց հարևան պետություններից։ Կարծում են` թուրքին (նկատի ունեն և՛ թուրքերին, և՛ ադրբեջանցիներին–խմբ.) պետք չէ վստահել, քանի որ նրանք ցանկանում են մեր տարածքները գրավել, սպանել ու ճնշել հայ ազգին։Շատերը դժգոհ էին, որ իշխանությունը հանդուրժում է թշնամու թելադրանքը և այսօր էլ կարող է հանձնել Տիգրանաշենը։ Պնդում էին` դրա պատճառով իրենց մոտ վախեր են առաջանում երկրի ապագայի հետ կապված։1990 թվականի օգոստոսի 23-ին Գերագույն խորհուրդն ընդունեց Հայաստանի Անկախության հռչակագիրը, ըստ որի՝ Հայկական ԽՍՀ-ին փոխարինվեց անկախ Հայաստանի Հանրապետության։ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հանրաքվեի ժամանակ 2 միլիոն 56 հազար 758 մարդկանց 99 տոկոսը քվեարկեց ԽՍՀՄ-ից Հայաստանի դուրս գալու օգտին, որից հետո սեպտեմբերի 21-ը նշվում է որպես Հայաստանի անկախության օր։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/12/107011769_256:0:1685:1072_1920x0_80_0_0_2d5ff6624575d8a396388a5e79554c34.jpg.webp
տեսանյութեր, видео, անկախության օր, հայաստան
տեսանյութեր, видео, անկախության օր, հայաստան
Sputnik Արմենիան Անկախության 35-ամյակի առթիվ հարցախույզ է արել Երևանում` իմանալու, թե ինչն են քաղաքացիները համարում անկախություն, արդյոք իրենց անկախ համարում են և ինչ վտանգներ են տեսնում ՀՀ անկախությանը սպառնացող։
Քաղաքացիներից մեկը նշեց, որ անկախությունն իր համար անհրաժեշտություն է, ամեն ինչ։ Հարցման մասնակիցներից մեկն էլ պնդեց` իր համար անկախությունն ասոցացվում է ազատության հետ։
Քաղաքացիների մի մասն էլ համարում է, որ այսօր Հայաստանում անկախություն չկա, ու տարիների ընթացքում որևէ փոփոխություն չեն տեսել և չեն տեսնում։
Ինչ վերաբերում է ՀՀ անկախության սպառնացող վտանգներին, ապա երևանցիների մեծ մասը շատ գործոններ է նկատում ու դա զգում են հենց հարևան պետություններից։ Կարծում են` թուրքին (նկատի ունեն և՛ թուրքերին, և՛ ադրբեջանցիներին–խմբ.) պետք չէ վստահել, քանի որ նրանք ցանկանում են մեր տարածքները գրավել, սպանել ու ճնշել հայ ազգին։
Շատերը դժգոհ էին, որ իշխանությունը հանդուրժում է թշնամու թելադրանքը և այսօր էլ կարող է հանձնել Տիգրանաշենը։ Պնդում էին` դրա պատճառով իրենց մոտ վախեր են առաջանում երկրի ապագայի հետ կապված։
«Վախեր կան, ասում են` սպասի ինչ ասում է` կատարեմ… Պետք է ռիսկով և կայուն լինել, ոտքերի վրա ամուր կանգնել, որպեսզի երկրին օգուտ լինի»,– ասաց քաղաքացիներից մեկը։
1990 թվականի օգոստոսի 23-ին Գերագույն խորհուրդն ընդունեց Հայաստանի Անկախության հռչակագիրը, ըստ որի՝ Հայկական ԽՍՀ-ին փոխարինվեց անկախ Հայաստանի Հանրապետության։ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հանրաքվեի ժամանակ 2 միլիոն 56 հազար 758 մարդկանց 99 տոկոսը քվեարկեց ԽՍՀՄ-ից Հայաստանի դուրս գալու օգտին, որից հետո սեպտեմբերի 21-ը նշվում է որպես Հայաստանի անկախության օր։