Առատ ձյան և սաստիկ բքի պատճառվ ՀՀ-ում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ | ՄԱՄՈՒԼ.ամ

Մարտի 5-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:
     Առատ ձյան և սաստիկ բքի պատճառվ Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
     Վարդենյաց լեռնանցքը, Դիլիջանի ոլորանները և Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհը փակ են միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար։
     Սարավանի լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
     Վայքի, Սիսիանի, Գորիսի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում։
     Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Leave a comment