Փաստ. Հայաստանում Եկեղեցու դեմ աճող ճնշումներին միջազգային համակարգված հակազդեցության մեկնարկը


Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, հունվարի 16-ին Բրատիսլավայում կայացել է Հայ առաքելական եկեղեցու և Քրիստոնեության պաշտպանության կոմիտեի առաջին նիստը, որը դիտարկվում է որպես Հայաստանի ներսում Եկեղեցու դեմ աճող ճնշումներին միջազգային համակարգված հակազդեցության մեկնարկ։ Նիստը անցկացվել է հիբրիդային ձևաչափով։ Այն վարել են կոմիտեի նախագահ, Եվրոպայի Հայկական միությունների ֆորումի և Վիեննայի ակումբի նախագահ, դոկտոր Աշոտ Գրիգորյանը, միջազգային ճանաչում ունեցող իրավաբան Ռոբերտ Ամստերդամը և Սլովակիայի նախկին վարչապետ Յան Չարնոգուրսկին։


Մեր տեղեկություններով, նիստի ընթացքում քննարկումները կրել են փակ, գործնական բնույթ, և շեշտը դրվել է ոչ թե հայտարարությունների, այլ կոնկրետ գործողությունների վրա։ Առանձին անդրադարձ է եղել Հայաստանում քաղաքական հետապնդման ենթարկված բարձրաստիճան հոգևորականների հարցին, որոնց անհապաղ ազատ արձակման պահանջը կոմիտեն դիտարկում է որպես առաջնահերթություն։


Ռուսաստանում Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչ Նորին Սրբություն Հայր Հովհաննեսը առցանց ելույթում նշել է, որ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի առաջնորդությամբ Եկեղեցին գործում է բացառապես կանոնական դաշտում, իսկ ներկայիս ճնշումները դուրս են ներեկեղեցական քննարկումների շրջանակից և ունեն համակարգային բնույթ։

ԱՄՆ-ում ևս նախատեսվում է ակտիվ աշխատանք։ Դոնալդ Թրամփի երկարամյա գործընկեր Գվիդո Լոմբարդին հայտնել է, որ հարցը առաջիկայում կտեղափոխվի ամերիկյան քաղաքական և միջկրոնական հարթակներ, այդ թվում՝ Վաշինգտոնում նախատեսվող միջազգային համաժողովի շրջանակում։

Նիստի ավարտին կոմիտեն որոշում է ընդունել համակարգված կերպով միջազգային հանրությանը տեղեկացնել Հայաստանում Հայ առաքելական եկեղեցու և քրիստոնյաների շուրջ ստեղծված իրավիճակի մասին։

Առավելմանրամասնթերթիայսօրվահամարում


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝

Հետևեք մեզ նաև տելեգրամում՝

Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝

Leave a comment