Թուրքիան Իրանից արձակված հրթիռ է խոցել


Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ խոցել են Իրանից արձակված բալիստիկ հրթիռ, որը երկրի սահմաններին էր մոտենում Իրաքի և Սիրիայի տարածքով: Անկարայից նախազգուշացրել են՝ իրենց իրավունք են վերապահում պատասխանել Թուրքիայի դեմ ուղղված ցանկացած թշնամական գործողության: Միջադեպից հետո Իրանի և Թուրքիայի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել: Հաքան Ֆիդանը կոչ է արել խուսափել հակամարտության ընդլայնման տանող քայլերից:


Հեղինակ՝ Դիանա Գասպարյան

Դիտումների քանակ1

Leave a comment