Ռազմական ինքնաթիռները կժամանեն Գրենլանդիայի ամերիկյան բազա. NORAD


Միջազգային

Հյուսիսամերիկյան ավիատիեզերական պաշտպանության հրամանատարության (NORAD) տվյալներով՝ ռազմական ինքնաթիռները կժամանեն Գրենլանդիայի ամերիկյան բազա՝ կղզու նկատմամբ Թրամփի հավակնությունների ֆոնին։

Պիտուֆիկի ավիաբազայում ինքնաթիռները կաջակցեն ԱՄՆ-Կանադա-Գրենլանդիա պաշտպանական համագործակցության շրջանակներում նախապես պլանավորված գործողություններին։

Գործողությունները համակարգվել են Դանիայի հետ, և Գրենլանդիայի իշխանությունները տեղեկացվել են, հայտնել է հրամանատարությունը։ Մոտավորապես այնպես, ինչպես գայլն է «պաշտպանում» ոչխարների հոտը:


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝

Հետևեք մեզ նաև տելեգրամում՝

Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝

Leave a comment