Վարդենյաց լեռնանցքը և Դիլիջանի ոլորանները փակ են կցորդով բեռնատարների համար

Վարդենյաց լեռնանցքը և Դիլիջանի ոլորանները փակ են կցորդով բեռնատարների համար

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը և Դիլիջանի ոլորանները փակ են կցորդով բեռնատարների համար։

Սպիտակի ոլորանները և Գյումրի-Բավրա ավտոճանապարհը դժվարանցանելի են կցորդով բեռնատարների համար։

«Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»։

Leave a comment