Հովսեփ Խուրշուդյան․ Այդ բոլոր ուժերն, ի վերջո, աշխատելու են, որ Հայաստանում վարչապետը լինի Ռոբերտ Քոչարյանը․ «Ա1+»

«Ա1+» – «Դեռ կա ժամանակ, բայց արդեն ուշանում ենք, պետք է արագացնել»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Ազատ քաղաքացի» հասարակական կազմակերպության ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը՝ անդրադառնալով առաջիկա խորհրդարանական ընտրություններին իր իսկ ասելով՝ ժողովրդավարական ուժերի հնարավոր միավորմանը։

Ժողովրդավարական ուժեր ասելով՝ նա նկատի ուներ այն կուսակցություններին և կազմակերպություններին, որոնք անցած տարի միավորվել էին «Եվրաքվե» նախաձեռնության շրջանակում։ Այնուամենայնիվ, Հովսեփ Խուրշուդյանը մտածում է, որ մարտին պետք է հստականա, ի վերջո՝ նրանք միավորվո՞ւմ են, թե՞ ոչ։

Ինչ վերաբերում է ընդդիմադիր ուժերի՝ հնարավոր նախընտրական կամ հետընտրական համագործակցությանը, ապա Հովսեփ Խուրշուդյանը գտնում է, որ որքան էլ այդ կուսակցությունները կամ դաշինքները փորձեն ներկայացնել, որ առանձին են պայքարում, որ ամեն մեկն ունի իր առաջնորդը, միևնույնն է, նրանք գործում են ռուսական ազդեցության դաշտում։ Իսկ Ռուսաստանի համար ՀՀ վարչապետի նախընտրած թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է։ Եվ որ այդ բոլոր ուժերն, ի վերջո, աշխատելու են, որ Հայաստանում վարչապետը լինի հենց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment