Հայ–Իրանական սահմանի Նորդուզ անցակետը փակ է երկրից դուրս եկող իրանցիների համար

Հայ–Իրանական սահմանի Նորդուզ անցակետը տեխնիկական խնդրի պատճառով շարունակում է փակ մնալ երկրից դուրս եկող իրանցիների համար։

Տասնյակ իրանցիներ, որոնք նախօրեին գիշերվանից եկել են անցակետ՝ Հայաստան մտնելու համար, դեռ սպասում են նման հնարավորության։ Խնդիրների պատճառը կապի բացակայությունն է։

Leave a comment