Պենտագոնը հետաքննում է Իրանում աղջիկների դպրոցի վրա հարձակման դեպքը

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Պենտագոնը ստուգում է Իրանի հարավում գտնվող աղջիկների դպրոցի վրա հարվածի վերաբերյալ տեղեկությունները։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։ «Այն ամենը, ինչ կարող եմ ասել, այն է, որ մենք հետաքննություն ենք իրականացնում և, իհարկե, երբեք չենք հարվածում քաղաքացիական օբյեկտներին», — ասել է նա՝ պատասխանելով լրագրողների հարցին միջադեպի վերաբերյալ։

Մարտի 2-ին հաղորդվել էր, որ Իրանում դպրոցների վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է 170 աշակերտ և ուսուցիչ։ Մարտի 1-ին իրանական IRNA գործակալությունը տեղեկացրել էր, որ երկրի հարավում՝ Մինաբ քաղաքում գտնվող աղջիկների դպրոցի վրա հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 165-ի, ևս տասնյակ մարդիկ վիրավորվել են։

Leave a comment