ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց սպառողների շահերի պաշտպանության մասին օրենքի նախագիծը

Էկոնոմիկայի նախարար, Գևորգ Պապոյանի խոսքով՝ բարեփոխումների արդյունքում օրենսդրությունը մոտարկվում է եվրոպական օրենսդրությանը


ԵՐԵՎԱՆ, 4 մարտի․/ԱՌԿԱ/․ Ազգային ժողովն այսօրվա նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» և «Գովազդի մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։


Էկոնոմիկայի նախարար, Գևորգ Պապոյանի խոսքով՝ բարեփոխումների արդյունքում օրենսդրությունը մոտարկվում է եվրոպական օրենսդրությանը: 


Նշվում է, որ սպառողների հետ կնքվող պայմանագրերում անարդար պայմանների վերաբերյալ հրահանգի մոտարկման դեպքում սպառողի հետ կնքվող պայմանագրում չեն կարող ներառվել անարդար պայմաններ: 


Մոլորության մեջ գցող և համեմատություններ պարունակող գովազդի մասին հրահանգի մոտարկման արդյունքում սահմանվում են մոլորության մեջ գցող և համեմատություններ պարունակող գովազդներին առնչվող հասկացությունները: 


Հեռակա և ձեռնարկության շենքից դուրս կնքվող պայմանագրերի մասով սպառողների իրավունքների պաշտպանության մասին հրահանգի մոտարկման արդյունքում կներդրվի հեռակա և ձեռնարկության շենքից դուրս կնքվող պայմանագրի ինստիտուտը: Կարգավորումների արդյունքում տնտեսավարողները կպահպանեն տվյալ տեսակի պայմանագրին ներկայացվող պահանջները:

Leave a comment