«Դիակների վրա պար եկողներ». Սաթիկ Սեյրանյան (լուսանկար) | ՄԱՄՈՒԼ.ամ

Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Չէ, դուք մի պահ պատկերացրեք սրանց սատանայության աստիճանը. մեր կենսական և դարավոր հարևան երկիր Իրանում երեկ հողին են հանձնում աղջիկների դպրոցի վրա ավիահարվածի հետևանքով զոհված 170-ից ավելի անչափահաս աշակերտուհիների և դպրոցի աշխատակիցների, սա նույն օրը Վրաստանի կլուբներից մեկում զվարճացնում է տեղի էլիտային…

Իսկը շապիտո-կրկես, դիակների վրա պար եկողներ… դու իսկի շապիտոյի Գոշան չես… Գոշան մարդ ա, դու… չգիտեմ ինչ ես…

Մյուս կողմից, ինչո՞ւ եմ զարմանում, պատերազմ հրահրեցին, 5000-ից ավելի մարդկանց հողին հանձնեցին, 120,000-ից ավելի մարդկանց հայրենազրկեցին, թշնամուն մեր երկիր բերեցին, նոր աղետների առաջ կանգնեցրին ու հիմա կուկուռուզ-պեռաշկի դեմքերով լկտիաբար ման են գալիս…

Հ.Գ. Ցավակցություններս բոլոր կողմերի զոհերին: Քաղաքականության և ռազմա-ֆինանսական շահերը սպասարկող պատերազմների բոլոր կողմերի զոհերին»:

Leave a comment