Ֆիդանը Արաղչիի հետ զրուցում արձագանքել է թուրքական օդային տարածքի ուղղությամբ բալիստիկ հրթիռի արձակմանը

Քաղաքականություն

04.03.2026 | 18:36

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ, գրում է TRT Haber-ը։

Դիվանագիտական ​​աղբյուրների փոխանցմամբ՝ նախարար Ֆիդանը փոխանցել է Անկարայի արձագանքը Իրանից Թուրքիայի օդային տարածք ուղղվող բալիստիկ հրթիռի արձակմանը, որը հայտնաբերվել և հետագայում չեզոքացվել է։

Ուշադրություն դարձնելով տարածաշրջանում լարվածությանը՝ Ֆիդանն ընդգծել է հակամարտության տարածմանը հանգեցնող ցանկացած քայլից խուսափելու անհրաժեշտությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment