https://arm.sputniknews.ru/20260304/iranum-amn-i-ev-israjeli-harvatsneric-zvoheri-tivy-hasel-e-1-045-i-99477027.html
Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից զոհերի թիվը հասել է 1 045-ի
Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից զոհերի թիվը հասել է 1 045-ի
Sputnik Արմենիա
Հարվածները հասցվել են նաև Մինաբ քաղաքի աղջիկների դպրոցին (զոհվել է 170 երեխա ու աշխատակից), ինչպես նաև մի շարք հիվանդանոցների: 04.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-04T16:29+0400
2026-03-04T16:29+0400
2026-03-04T18:31+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
իսրայել
պատերազմ
զոհ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/03/99400072_0:67:1280:787_1920x0_80_0_0_51d92c49adb0e94547303f24148f9b7a.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի -Sputnik. Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից զոհերի թիվը հասել է 1 045-ի։ Տվյալները հրապարակել է Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով Նահատակների և վետերանների գործերի հիմնադրամին։Զոհերի թվումկան ինչպես քաղաքացիական, այնպես էլ զինվորական անձինք։Հիշեցնենք, որ հարվածներ են հասցվել նաև Մինաբ քաղաքի աղջիկների դպրոցին (զոհվել է 170 երեխա ու աշխատակից), ինչպես նաև մի շարք հիվանդանոցների:Այսօր Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը հայտնել է, որ զրուցել է Իրանի և Մերձավոր Արևելքի այլ երկրների հայ համայնքների ներկայացուցիչների հետ: Հայ բնակչության շրջանում զոհեր չկան, նյութական վնասն աննշան է։Չնայած Ժնևում Օմանի միջնորդությամբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական «միջուկային դոսյեի» շուրջ բանակցություններին, ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքում աղջիկների համար նախատեսված «Շաջարե Թայեբե» տարրական դպրոցի ռմբակոծությունից զոհվել է 170 երեխա ու աշխատակից։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
իրանի իսլամական հանրապետություն
ամն
իսրայել
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/03/99400072_72:0:1209:853_1920x0_80_0_0_927db93dc8cdc35bc2d95a54ad4773ba.jpg.webp
իրանի իսլամական հանրապետություն, ամն, իսրայել, պատերազմ, զոհ
իրանի իսլամական հանրապետություն, ամն, իսրայել, պատերազմ, զոհ
Հարվածները հասցվել են նաև Մինաբ քաղաքի աղջիկների դպրոցին (զոհվել է 170 երեխա ու աշխատակից), ինչպես նաև մի շարք հիվանդանոցների:
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի -Sputnik. Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից զոհերի թիվը հասել է 1 045-ի։ Տվյալները հրապարակել է Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով Նահատակների և վետերանների գործերի հիմնադրամին։
Զոհերի թվումկան ինչպես քաղաքացիական, այնպես էլ զինվորական անձինք։
Հիշեցնենք, որ հարվածներ են հասցվել նաև Մինաբ քաղաքի աղջիկների դպրոցին (զոհվել է 170 երեխա ու աշխատակից), ինչպես նաև մի շարք հիվանդանոցների: