ԱՄՆ ուժերն են Շրի Լանկայի ափերի մոտ խորտակել իրանական ռազմանավը. Պենտագոն

Քաղաքականություն

04.03.2026 | 17:59

ԱՄՆ-ն օդային հարված է հասցրել Շրի Լանկայի ափերի մոտ գտնվող իրանական ռազմանավին, Reuters-ին հայտնել են երեք ամերիկացի պաշտոնյաներ։ Աղբյուրներից մեկն անանունության պայմանով ասել է, որ հարվածը հասցրել է ամերիկյան ռազմական սուզանավը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ավելի վաղ Շրի Լանկայի իշխանությունները հայտարարել էին, որ փրկել են նավի վրա գտնվող 32 մարդու։

Շրի Լանկայի ափերի մոտ իրանական ռազմանավի կործանումից հետո 140 մարդ անհետ կորած է համարվում, BBC-ին հայտնել է երկրի պաշտպանության նախարար, օդային փոխմարշալ Սամպաթ Թհույակոնտան։

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը, իր հերթին, հայտարարել է, որ Շրի Լանկայի հարավային ափերի մոտ ամերիկյան սուզանավը խորտակել է իրանական ռազմանավը։ Ըստ Հեգսեթի՝ Հնդկական օվկիանոսում ԱՄՆ-ը խորտակել է «իրանական ռազմանավ, որը կարծում էր, թե անվտանգ է միջազգային ջրերում»։

Հեգսեթը չի նշել հարձակման ենթարկված իրանական նավի անունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment