Սամվել Կարապետյանին ամենասխալ ձեւով կալանավորեցին, մարդն ասել է՝ մեր ձեւով եկեղեցին կպաշպանենք. Հարցախույզ Գորիսում

Ազգային բարերար Սամվել Կարապետյանի հետ Գորիսում շատերը հույսեր են կապում, հարցախույզի ժամանակ քաղաքացիները դրական են արտահայտվում նրա հասցեին: «Սամվել Կարապետյանը Հայաստանում չի հարստացել, Ռուսաստանում է հարստացել…Մեզանից ոչ գողություն է արել, ոչ էլ: Այդ մարդը Հայաստանի համար շատ բան է արել՝ տներ է սարքել, շենքեր է սարքել …Էն դեպուտատն ո՞վ էր, որ ասում էր ներողություն կխնդրեմ, կարող է շան նման էլ հաչամ…Սամվել Կարապետյանը մեր գյուղում այսքան տներ է կառուցել, դե թող հաչա, ինչու չի հաչում, որովհետեւ իրենք սուտասաններ են»,-ասաց սյունեցիներից մեկը:

«Սամվել Կարապետյանին ամենասխալ ձեւով կալանավորեցին, էդ մարդն ի՞նչ է ասել, ասել է՝ մեր ձեւով եկեղեցին կպաշպանենք…Ով որ էդ մասին խոսում է, կալանավորում են, դե թող տեղս իմանան, գան ինձ էլ կալանավորեն»,-ասում է մեկ ուրիշ գորիսեցի:

«Ինչի՞ նման է այդպիսի մարդկանց կալանավորելը, մարդն ամեն ինչ անում է ժողովրդի համար, եթե ուզի, ամենալավն ինքը կապրի, բայց ամեն ինչ անում է ժողովրդի համար…Ժողովրդի մեջ պետք չէ թշնամություն սերմանել, ախր մեկը մյուսին կրծելով ուր են հասնելու»,-կարծում է գորիսեցի տղամարդը:

Մեկի համոզմամբ, հիմա գուցե փոշմանել են, որ Սամվել Կարապետյանին կալանավորել են. «Երեւի իրենք էլ են փոշմանել, բայց հետդարձ չեն կարող անել: Ինչպե՞ս կարելի է՝ մարդը եկեղեցու հանդեպ բարերարություն անի, տանեն կալանքի»:

Մանրամասն՝ տեսանյութում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment