Քանի՞ բեռնատար է վերջին 2 օրում սպասարկվել «Ագարակ» անցակետում․ մանրամասնում են ՊԵԿ-ից

https://arm.sputniknews.ru/20260304/qani-bernatar-e-verjin-2-orum-spasarkvel-agarak-ancaketum-manramasnum-en-pek-ic-99462911.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/04/99458607_0:0:2730:2048_1920x0_80_0_0_328c804ecd1287bd3ae3fbb474c2e140.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

պետական եկամուտների կոմիտե (պեկ), իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, անցակետ, բեռնատար

պետական եկամուտների կոմիտե (պեկ), իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, անցակետ, բեռնատար

Բաժանորդագրվել

«Ագարակ» անցակետը բնականոն ռեժիմով աշխատում է և սպասարկում Հայաստանից Իրան և հակառակ ուղղությամբ բեռնատարների անցումը։

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Հայ-իրանական սահմանի «Ագարակ» անցակետում վերջին 2 օրը շուրջ 900 բեռնատար է սպասարկվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունից։
Նշենք, որ Sputnik Արմենիայի թղթակից տեղից հայտնել է, որ Իրանի սահման տանող մայրուղում բեռնատարների 3 կիլոմետրանոց հերթ է առաջացել։ Վարորդներն ասում են, որ գերբեռնվածությունը կապված է մաքսային ձևակերպումների հետ։ Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 4-ին, ժամը 16։00-ին քաղաքացիների անցումը հայ-իրանական սահմանով ժամանակավորապես դադարեցվել էր Իրանում ինտերնետի խափանման պատճառով։

«Հայաստանից Իրան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումների ծավալում վերջին օրերին, ինչ Իրանում պատերազմական գործողություններ են, փոփոխություններ չկան։ Մարտի 3-ին ընդհանուր սպասարկվել է 428 բեռնատար, որից երկրից դուրս է եկել 188 բեռնատար, իսկ մուտք գործել՝ 240-ը։ Մարտի 2-ին էլ 462 բեռնատար է սպասարկվել։ Դուրս է եկել 241 բեռնատար, երկիր մուտք գործել 221-ը»,- հայտնեցին ՊԵԿ-ից։

Նշվում է նաև, որ «Ագարակ» մաքսային անցակետն աշխատում է սովորական ռեժիմով՝ սպասարկելով թե՛ Հայաստանից Իրան, թե՛ Իրանից Հայաստան բեռնատարների անցումը։

Leave a comment