«ՔՊ պաշտոնյաները կոռուպցիայի մեջ չկա՞ն». Թագուհի Թովմասյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է հարցերը՝ ուղղված Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին. «Ձեր հաղորդումը միայն նախկինների մասին է. ՔՊ պաշտոնյաները կոռուպցիայի մեջ չկա՞ն:
     Միակ բարձրաձայնվող դեպքը Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի գործն է: Միայն սա՞ է ամբողջ պատկերը։
     Ի վերջո, այդ ի՞նչ «պետական գաղտնիք» էր բացահայտել Հովիկ Աղազարյանը, որ այդ հարցը այդպես էլ հստակ չի ներկայացվում հանրությանը։
     Ինչո՞ւ կարճվեց ՔՊ-ի դրամահավաքների ու նվիրատվությունների գործը, երբ «Երեմյան» ընկերության աշխատակիցները՝ մոտ 200.000 դրամ աշխատավարձով, իրենց գրեթե 10 ամսվա աշխատավարձի չափով գումար էին «նվիրաբերել» ՔՊ-ին՝ անգամ չիմանալով դրա մասին։
     Հարցեր` Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին»:

Leave a comment