Երախտապարտ ենք ՀՀ-ին՝ Իրանից ՌԴ քաղաքացիների ելքն ապահովելու հարցում ցուցաբերած աջակցության համար․ Զախարովա

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մենք երախտապարտ ենք Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքմենստանի իշխանություններին՝ համապատասխան ցամաքային սահմաններով Իրանից ՌԴ քաղաքացիների անխոչընդոտ ելքն ապահովելու հարցում ցուցաբերած աջակցության համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Ճեպազրույցի ժամանակ նա խորհուրդ է տվել նրանց, ովքեր Իրանում են կապի մեջ մնալ ռուս դիվանագետների հետ։

«Մենք խնդրում ենք մեր հայրենակիցներին, ովքեր այս կամ այն ​​պատճառով գտնվում են երկրում (Իրանում), փորձել հնարավորինս շուտ հեռանալ»,-ասել է նա։

Leave a comment