Ձեր կողմից այսօր ղեկավարվող կառույցը բավականին հաջողված կառույցներից է՝ սկսած նրանից, որ դուք ունեք օպերատիվ բլոկ, մինչդեռ մի շարք այլ կառույցներ զրկվել են քննչական իրենց կարողություններից, բայց ունեն օպերատիվ բլոկ։ Դուք այդ ամենը մեկտեղել եք, և դրա համար էլ շատ արագ, երբ տեղեկատվություն եք ստանում, այն իրացնում եք, բազմաթիվ գործեր եք առաջ տանում։ Այս մսին ԱԺ հերթական նիստի ժամանակ ասաց ՔՊ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
«Մի իրողության հետ ենք առնչվում․ որքան էլ իրացնում ենք, մի շարք գործընթացներ են ընթանում դատարանում՝ ունեցվածքի հետ կապված։ Բայց ասում են՝ այդքան ասում ու անում եք, իսկ այդ ունեցվածքը դեռ տնօրինվում է այդ մարդկանց կողմից։ Օրինակ՝ Աղվան Հովսեփյանի դեպքում հսկա ցանկ կա, դատարանում գործընթացը շարունակվում է, բայց նա Սարյանի իր հսկա տան միջից դուրս է գալիս ճոխ մեքենաներով, հետո գնում է Բյուրական։ Հարց է առաջանում՝ պահանջարկ կա բացահայտումների և իրացման մասով։ Եթե կոռուպցիայի դրսևորման արդյունքում փող է կուտակվել, գույք է կուտակվել, ապա դա օր առաջ պետք է առանձնացվի տվյալ անձից», – ասաց նա։