https://arm.sputniknews.ru/20260304/hh-azh-arvoghjapahutjan-harceri-mshtakan-handznazhvoghvovy-nvor-nakhagah-uni-99458165.html
ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը նոր նախագահ ունի
ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը նոր նախագահ ունի
Sputnik Արմենիա
Փակ գաղտնի քվեարկությանը 107 պատգամավորից մասնակցել է 64–ը։ 04.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-04T13:38+0400
2026-03-04T13:38+0400
2026-03-04T13:38+0400
աժ (ազգային ժողով)
վանիկ օհանյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/0c/95770199_0:64:1600:964_1920x0_80_0_0_16c1f8308242d61cccaaddfdd2447912.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը նոր նախագահ ունի։ Քիչ առաջ փակ գաղտնի քեվարկությամբ հանձնաժողովի նախագահ ընտրվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վանիկ Օհանյանը։Անվավեր քվեաթերթիկներ չեն եղել։Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը թափուր էր մնացել այս տարվա հունվարի 21–ից, երբ Հռիփսիմե Հունանյանը հրաժարական ներկայացրեց, որը հայտնի էր իր աղմկահարույց հայտարարություններով։Նշենք, որ հանձնաժողովի նորընտիր նախագահը մասնագիտության բժիշկ-ստոմատոլոգ է, 2024–2025 թթ. եղել է «Վանաձորի թիվ 5 պոլիկլինիկա» ՊՓԲԸ տնօրենը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/0c/95770199_0:0:1424:1067_1920x0_80_0_0_fc57dcb8f8e4a2b4cfa56353a24d4a56.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
աժ (ազգային ժողով), վանիկ օհանյան
աժ (ազգային ժողով), վանիկ օհանյան
Բաժանորդագրվել
Փակ գաղտնի քվեարկությանը 107 պատգամավորից մասնակցել է 64–ը։
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը նոր նախագահ ունի։ Քիչ առաջ փակ գաղտնի քեվարկությամբ հանձնաժողովի նախագահ ընտրվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վանիկ Օհանյանը։
Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնեց, որ քվեարկությանը 107 պատգամավորից մասնակցել է 64–ը, որոնք բոլորն էլ կողմ են քվեարկել Օհանյանի թեկածությանը։
Անվավեր քվեաթերթիկներ չեն եղել։
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը թափուր էր մնացել այս տարվա հունվարի 21–ից, երբ Հռիփսիմե Հունանյանը հրաժարական ներկայացրեց, որը հայտնի էր իր աղմկահարույց հայտարարություններով։
Նշենք, որ հանձնաժողովի նորընտիր նախագահը մասնագիտության բժիշկ-ստոմատոլոգ է, 2024–2025 թթ. եղել է «Վանաձորի թիվ 5 պոլիկլինիկա» ՊՓԲԸ տնօրենը։