Անձնապես շնորհակալ եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ մեր բարեկամական կապերի խորացման համար. Կոբախիձե (տեսանյութ)

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Բարդ իրավիճակ է մեր շուրջը: Հատկապես այս ամենի ֆոնին կարևոր է ավելի խորացնել մեր համագործակցությունը: Մեր մեր երկրներն և ժողովուրդները կապված են պատմական բարեկամական կապերով, և սա հիմք է ծառայում  Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության համար: Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ հայտարարության ժամանակ ասաց Վրաստանի վարչապետ Իրակլի Կոխախիձեն:

«Իհարկե, մենք շատ ուրախ ենք և ոգևորված, որ շատ բարձր մակարդակի համագործակցություն ունենք, և մշտապես շահագրգռված ենք մեր ռազմավարական գործընկերության խորացմամբ, մեր երկրների միջև ռազմավարական-բարեկամական կապերի խորացմամբ: Այս բարեկամության հիմքում փոխադարձ հարգանքն է, ընդհանուր շահերը»,- ասաց նա:

Կոբախիձեն նաև շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ Վրաստանի ազգային շահերին աջակցելու համար: Հատկապես երախտագիտություն է հայտնել Վրաստանի տարածքային ամբողջականությանն և ինքնիշխանությանն աջակցելու համար:

«Հանձնաժողովի նիստի շրջանակում էլ գործընկերոջս շնորհակալություն հայտնեցի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Վրաստանին աջակցող բանաձևին սատարելու համար»,- ասաց նա:

Leave a comment