Խամենեիի ցանկացած իրավահաջորդ «ոչնչացման թիրախ է»․ Իսրայելի պաշտպանության նախարար

Քաղաքականություն

04.03.2026 | 12:09

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը սպառնացել է ոչնչացնել Իրանի ցանկացած առաջնորդի, որը կընտրվի որպես գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի իրավահաջորդ, որը սպանվել է Թեհրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների ժամանակ, գրում է France 24-ը։

«Իրանական ահաբեկչական ռեժիմի կողմից ընտրված ցանկացած առաջնորդ՝ Իսրայելի ոչնչացման ծրագիրը շարունակելու, Միացյալ Նահանգներին, ազատ աշխարհին և տարածաշրջանի երկրներին սպառնալու և Իրանի ժողովրդին ճնշելու համար, կդառնա ոչնչացման անխուսափելի թիրախ՝ անկախ նրա անունից կամ թաքնվելու վայրից»,- X-ում գրել է Կացը։

Նշենք, որ ըստ տարբեր աղբյուրների՝ Իրանի նոր գերագույն հոգևոր առաջնորդ է ընտրվել այաթոլլահ Ալի Խամենեիի որդին՝ Մոջթաբա Խամենեին։

Այլ աղբյուրներ էլ, չհաստատելով գերագույն առաջնորդի ընտրության փաստը, այնուամենայնիվ, նշում են, որ այաթոլլահ Ալի Խամենեիի ամենահավանական իրավահաջորդը նրա որդին է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment