Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Meta Platforms-ին պատկանող Facebook սոցիալական ցանցը ունեցել է ժամանակավոր խափանում ԱՄՆ-ում։ Ըստ Reuters-ի՝ երեքշաբթի օրը հազարավոր օգտատերեր ԱՄՆ-ում խնդիրներ են ունեցել Facebook օգտագործելիս։ Խափանման պիկին գրանցվել է ավելի քան 11,000 բողոք։ Ավելի ուշ խնդիրների մասին հաղորդումները նվազել են մինչև 1,200։ Տվյալները տրամադրել է Downdetector կայքը, որը հետևում է խափանումներին՝ օգտատերերի հաղորդումների հիման վրա։ Այսինքն Facebook-ում առկա է ժամանակավոր մասնակի տեխնիկական խափանում, որը մեծամասամբ արդեն վերականգնվել է։
Նկատենք, որ ՖԲ-ի հայկական տիրույթում ևս ժամանակ առ ժամանակ նկատվում են խափանումներ։