Խափանում՝ հայ-իրանական սահմանի «Նորդուզ» անցակետում. դադարեցվել է քաղաքացիների մուտքը

Բաժանորդագրվել

Անցակետի աշխատանքի ամբողջական վերականգնման ժամկետներն առայժմ չեն նշվում:

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի-Sputnik. «Նորդուզ» անցակետում ժամանակավորապես դադարեցվել է հայ-իրանական սահմանի հատումը քաղաքացիների համար:Այս մասին տեղից հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։ Սահմանափակումը կապված է ինտերնետ կապի խափանման հետ, որի պատճառով խաթարվել է մաքսային ձևակերպումների համակարգի աշխատանքը:Ըստտեղեկությունների՝ անսարքությունները գրանցվել են ժամը 04:00-ի սահմաններում:

Ընդ որում, բեռնատար տրանսպորտի շարժը շարունակվում է։ Ինչպես հայտնել են բեռնատարների վարորդները, բեռնափոխադրումների համար գործում է ձևակերպման այլ կարգ, ինչը թույլ է տալիս իրականացնել անցումը՝ չնայած տեխնիկական սահմանափակումներին:Անցակետի աշխատանքի ամբողջական վերականգնման ժամկետներն առայժմ չեն նշվում:

Leave a comment