Աբու Դաբիի իշխանությունները հրահանգել են էմիրության բոլոր հյուրանոցներին երկարաձգել այն հյուրերի կեցության ժամանակահատվածը, որոնք չեն կարող ճանապարհորդել ստեղծված իրավիճակի պատճառով, իսկ կառավարությունը հաստատել է, որ կհոգա լրացուցիչ գիշերների ծախսերը։
Հրահանգը հրապարակվել է Աբու Դաբիի մշակույթի և տուրիզմի դեպարտամենտի կողմից հյուրանոցային օպերատորներին ուղղված պաշտոնական շրջաբերականի միջոցով՝ ազդարարելով համակարգված արձագանք՝ միջազգային տուրիստներին պաշտպանելու և ճանապարհորդներին առանց կացարանի մնալը կանխելու համար։
«Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը և այն փաստը, որ որոշ տուրիստների մեկնման ամսաթվիվը լրացել է, բայց չեն կարողանում ճանապարհորդել իրենց վերահսկողությունից անկախ պատճառներով, խնդրում ենք երկարաձգել նրանց կացությունը մինչև մեկնելու հնարավորությունը»,- ասվում էր շրջաբերականում։