Դատախազությունը պահանջում է հանգուցյալ հրամանատար Պողոս Պողոսյանի հետ փոխկապակցված անձանցից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել 2 անշարժ գույք և շուրջ 452 միլիոն դրամ

Հասարակություն

04.03.2026 | 10:16

ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

«Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպառազինության վարչության նախկին պետ, Պաշտպանության նախարարության երկրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար Պողոս Լյովայի Պողոսյանի հետ փոխկապակցված անձանցից (Պողոս Պողոսյանը մահացել է 2024 թվականին) հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

  • 2 անշարժ գույք Երևան քաղաքում.
  • 451 միլիոն 540 հազար դրամ»,- ասված է հաղորդագրությունում։

Leave a comment