https://arm.sputniknews.ru/20260304/khv-n-mtadir-e-zenq-matakararel-qrderin-iranum-apstambutjun-hrahrelu-hamar-cnn-99442974.html
ԿՀՎ-ն մտադիր է զենք մատակարարել քրդերին՝ Իրանում ապստամբություն հրահրելու համար. CNN
ԿՀՎ-ն մտադիր է զենք մատակարարել քրդերին՝ Իրանում ապստամբություն հրահրելու համար. CNN
Sputnik Արմենիա
ԱՄՆ նախագահի վարչակազմն այդ նպատակով ակտիվ բանակցություններ է վարում իրանական ընդդիմադիր խմբերի հետ։ 04.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-04T10:13+0400
2026-03-04T10:13+0400
2026-03-04T10:13+0400
քուրդ
իրանի իսլամական հանրապետություն
ամն
իրաք
իրաքյան քրդստան
https://cdn.am.sputniknews.ru/img/998/88/9988841_0:140:3130:1900_1920x0_80_0_0_a326cfbf7f9e2dfb2239d6241c7137fe.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Կենտրոնական հետախուզական վարչությունը աշխատում է քրդական կազմավորումներին զենք մատակարարելու ուղղությամբ՝ Իրանում իրավիճակն ապակայունացնելու նպատակով։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրներին։Ըստ հեռուստաալիքի տվյալների՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ակտիվ խորհրդակցություններ է վարում իրանական ընդդիմության ներկայացուցիչների և Իրաքի քուրդ առաջնորդների հետ՝ հնարավոր ռազմական աջակցության վերաբերյալ։ Աղբյուրներից մեկը հայտնել է, որ մարտի 3-ին Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Իրանական Քուրդիստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Մուսթաֆա Հիջրիի հետ։Ավելի վաղ Axios-ը գրել էր, որ ԱՄՆ նախագահը Իրանի ռմբակոծությունների մեկնարկի հաջորդ օրը զրուցել է նաև Իրաքի երկու առանցքային քրդական քաղաքական ուժերի առաջնորդների՝ Մասուդ Բարզանիի և Բաֆել Թալաբանիի հետ։Իրանցի քրդերի բարձրաստիճան ներկայացուցիչը հեռուստաալիքին հայտնել է, որ առաջիկա օրերին ընդդիմադիր ուժերը կարող են միանալ Իրանի արևմուտքում իրականացվող ցամաքային գործողությանը։«Մենք կարծում ենք, որ հիմա մեծ շանսեր ունենք»,-ասել է աղբյուրը՝ հավելելով, որ ակնկալում է ԱՄՆ-ի և Իսրայելի աջակցությունը։Հիշեցնենք` չնայած Ժնևում Օմանի միջնորդությամբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական «միջուկային դոսյեի» շուրջ բանակցություններին, ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքում աղջիկների համար նախատեսված «Շաջարե Թայեբե» տարրական դպրոցի ռմբակոծությունից զոհվել է 170 երեխա ու աշխատակից։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
իրանի իսլամական հանրապետություն
ամն
իրաք
իրաքյան քրդստան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/998/88/9988841_10:0:2741:2048_1920x0_80_0_0_34a283922b0f68ebcb3aad8c393c217d.jpg.webp
քուրդ, իրանի իսլամական հանրապետություն, ամն, իրաք, իրաքյան քրդստան
քուրդ, իրանի իսլամական հանրապետություն, ամն, իրաք, իրաքյան քրդստան
ԱՄՆ նախագահի վարչակազմն այդ նպատակով ակտիվ բանակցություններ է վարում իրանական ընդդիմադիր խմբերի հետ։
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Կենտրոնական հետախուզական վարչությունը աշխատում է քրդական կազմավորումներին զենք մատակարարելու ուղղությամբ՝ Իրանում իրավիճակն ապակայունացնելու նպատակով։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրներին։
«ԿՀՎ-ն աշխատում է քրդական կազմավորումներին զինելու ուղղությամբ՝ Իրանում ժողովրդական ապստամբություն բորբոքելու նպատակով»,-հայտնում է հեռուստաալիքը։
Ըստ հեռուստաալիքի տվյալների՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ակտիվ խորհրդակցություններ է վարում իրանական ընդդիմության ներկայացուցիչների և Իրաքի քուրդ առաջնորդների հետ՝ հնարավոր ռազմական աջակցության վերաբերյալ։ Աղբյուրներից մեկը հայտնել է, որ մարտի 3-ին Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Իրանական Քուրդիստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Մուսթաֆա Հիջրիի հետ։
Ավելի վաղ Axios-ը գրել էր, որ ԱՄՆ նախագահը Իրանի ռմբակոծությունների մեկնարկի հաջորդ օրը զրուցել է նաև Իրաքի երկու առանցքային քրդական քաղաքական ուժերի առաջնորդների՝ Մասուդ Բարզանիի և Բաֆել Թալաբանիի հետ։
Իրանցի քրդերի բարձրաստիճան ներկայացուցիչը հեռուստաալիքին հայտնել է, որ առաջիկա օրերին ընդդիմադիր ուժերը կարող են միանալ Իրանի արևմուտքում իրականացվող ցամաքային գործողությանը։
«Մենք կարծում ենք, որ հիմա մեծ շանսեր ունենք»,-ասել է աղբյուրը՝ հավելելով, որ ակնկալում է ԱՄՆ-ի և Իսրայելի աջակցությունը։