Արման Թաթոյանի ելույթն ու «Միասնության թևերի» ծրագիրը ՔՊ-ականների մոտ լուրջ վախեր են առաջացրել։ Մեր ծրագրի ներկայացմանը լուռ հետևածներն այսօր ԱԺ-ում իրենց հարազատ սցենարով գործի են անցել․ նրանք 7 երգ գիտեն, 7-ն էլ նախկինների մասին։
Հետևաբար, ումից քաղաքական առումով վտանգ են զգում, միանգամից գործի են դնում նրան «նախկինացնելու» պիտակները։
Իհարկե, իրենց ամբողջ կյանքում սրա֊նրա պրոտեժեն ու կամակատարը եղած որոշ անձինք դժվարությամբ են պատկերացնում, որ մարդ կարող է նաև ինքնուրույն լինել։
Շարունակե՛ք եգիպտացորեն (մաքուր հայերենով` կուկուռուզ) ու կարկանդակ (մաքուր հայերենով` պեռաշկի) ուտել…
Ինչպես նկատել ենք, մի շարք երկրներ իրենց թեկնածուն ունեն առաջիկա համապետական ընտրություններում, անգամ՝ Ադրբեջանը (կռահեցիք, թե՝ ով է), իսկ Հայաստանի թեկնածուն, այո’, Արման Թաթոյանն է։
Արմեն Գալստյան
«Միասնության թեւեր»
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: