ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը հանդիպել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) ադմինիստրատոր Ալեքսանդր Դե Քրոյի հետ և ընդգծել Հայաստանի ու ՄԱԶԾ միջև առկա ամուր գործընկերությունը։
Քննարկվել են Հայաստանի 2026–2030թթ. ազգային ծրագրի իրականացման հարցեր՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով գենդերային հավասարության առաջխաղացմանը, դիմակայունության և հումանիտար արձագանքման կարողությունների ամրապնդմանը, ինչպես նաև Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախապատրաստական աշխատանքներին, որը Հայաստանը կհյուրընկալի ընթացիկ տարվա ընթացքում։
Դեսպան Հովհաննիսյանը պատրաստակամություն է հայտնել սերտորեն համագործակցել ՄԱԶԾ-ի հետ՝ հաշվի առնելով, որ Հայաստանը հանդիսանում է Գործադիր խորհրդի անդամ, արդյունավետ և նշանակալի արդյունքների ապահովման նպատակով։
ՀՀ ԱԳՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)