Նիկոլի ու Աննայի ֆեյք բաժանությանը չեմ հավատում, հունիսի 8-ին բրազիլական սցենարի նման կմիանան

Կոռե՛կտ եղեք, հարևան երկրի հոգևոր առաջնորդին պայթեցրել են, 171 երեխա է զոհվել, դուք «կուկուռուզ, պեռաշկի» եք կրծում, ֆեյք պոֆիգիզմ է, արդեն Վրաստանի կառավարությունն է ղժում մեր վրա։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց հասարակական – քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը։

Խոսելով այն հանգամանքից, որ Փաշինյանն արդեն սկսել է քարոզարշավը և որո՞նք պետք է լինեն ընդդիմության քայլերը, Զոհրաբյանը նկատեց, որ ընդդիմությունը իմպիչմենտի վրա «ղժժալու», ձեռքերը ծալած նստելու փոխարեն, պետք է մտածի փողոցում մարդկանց գեներացնելու մասին։

«Այսքան արհավիրքից հետո գնում են «դաբլեն» 2021-ի անփառունակ սցենարը և այս իշխանության համար ընդդիմություն աշխատեն։ Ընդդիմության մեջ գեղցի բոնապարտիզմն է զարգացած, չեն գիտակցում, որ երկու տոկոս հավաքելով ջուր են լցնում Փաշինյանի ջրաղացին, պետք է միավորվեն»,- մեկնաբանեց Զոհրաբյանը։

Խոսելով Աննա Հակոբյանի և Նիկոլ Փաշինյանի բաժանության մասին՝ Զոհրաբյանն ասաց, որ չի հավատում այդ բաժանությանը, հունիսի 8-ին բրազիլական սցենարով կրկին կմիանան, եթե իշխանությունը ընտրվի։

Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։

 

–00—ԱՊ

Leave a comment