Հայաստանը ևս մեկ մեդալ նվաճեց Երևանում շարունակվող գնդակային հրաձգության Եվրոպայի առաջնությունում։ Օդամղիչ ատրճանակ մրցաձևի կանանց պայքարում Էլմիրա Կարապետյանը դուրս է եկել եզրափակիչ, որտեղ 12:15 հաշվով պարտվել է Հունգարիայի ներկայացուցիչ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Վերոնիկա Մայորին ու դարձել Եվրոպայի փոխչեմպիոն։ Էլմիրա Կարապետյանը Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր է դառնում երկրորդ տարին անընդմեջ: https://factor.am/990790.html