Մերձավոր Արևելքում իրադարձությունների ֆոնին՝ Ադրբեջանի հետ էներգետիկ գործընկերության ամրապնդումն ավելի կարևոր է դառնում. եվրահանձնակատար

Քաղաքականություն

03.03.2026 | 21:13

Մերձավոր Արևելքում ծավալվող իրադարձությունների ֆոնին՝ ԵՄ-ի և Ադրբեջանի միջև էներգետիկ գործընկերության ամրապնդումն ավելի կարևոր է դառնում։ Այս մասին սոցցանցերում գրել է ԵՄ էներգետիկայի և բնակարանաշինության հարցերով հանձնակատար Դան Յորգենսենը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Ես Բաքվում եմ՝ ԵՄ-ի և Ադրբեջանի միջև էներգետիկ գործընկերությունն ամրապնդելու համար։ Դիվերսիֆիկացիան, էներգետիկ անվտանգությունը և մաքուր անցումը հիմնական առաջնահերթություններն են։ Սա ավելի կարևոր է դառնում  Մերձավոր Արևելքում շարունակվող լարվածության համատեքստում»,- նշել է Յորգենսենը։

Նշենք, որ այսօր Բաքվի Կոնգրեսի կենտրոնում անցկացվում է Հարավային գազային միջանցքի խորհրդատվական խորհրդի 12-րդ նախարարական հանդիպումը և Կանաչ էներգիայի խորհրդատվական խորհրդի 4-րդ նախարարական հանդիպումը։

Միջոցառմանը ելույթ է ունեցել նաև եվրահանձնակատար Դան Յորգենսենը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment