Քաղաքականություն
03.03.2026 | 19:31
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը ԱԺ ամբիոնից դիմել է քաղաքացիներին՝ հերքելով այն թեզը, թե աշխարհը փոխվել է, և դրանով պետք է արդարացնել վախն ու անորոշությունը։
Պատգամավորը, մասնավորապես, նշել է.
«Աշխարհը մեծապես շարունակում է նույնը մնալ… Բայց դա փոխվել է ոչ թե աշխարհում, այլ մեր երկրում, ավելի կոնկրետ՝ իշխանությունում։ Այդ պետությունում [նախկինում] ահաբեկիչները Հայ առաքելական եկեղեցուն ծառայող սրբազաններն ու հոգևորականները չէին հռչակվում…
Եթե ուզում եք խոսել պետությունից, ձեզ ասում են՝ հանցագործ եք, եթե ուզում եք հիշատակել հայրենիքը, ձեզ ասում են՝ ագրեսոր եք, ձեզ անգամ պատրաստ են ասել, որ դուք պիղծ եք, եթե որոշել եք կանգնել Հայ Առաքելական եկեղեցու կողքին»։
Գրիգորյանը խոսել է նաև իշխանության բնույթի և անվստահության գործընթացի մասին.
«Ուղղակի ձեր պետությունում իշխանությունը զավթված է օտար հատուկ ծառայությունների և գործակալական ցանցի օգնությամբ։
Իրականում կա հնարավորություն սահմանադրական կարգը վերականգնելու, իրավական մթերքով ասած՝ անվստահության գործընթաց իրականացնելու… Տեղի չտաք, վերականգնման հնարավորություն, իհարկե, կա»։