-Մենք էլ սրտանց մաղթում ենք խաղաղություն, մաղթում ենք՝ Իրանը ամուր մնա այս ամբողջ դժվարությունների ընթացքում, հավատում ենք, որ ճշմարտությունը հաղթելու է,-այսօր Հայաստանում Իրանի դեսպանատան դիմաց «Դեմ ենք Թրամփի արյունոտ քաղաքականությանը» խորագրով բողոքի ակցիայի ժամանակ դեսպանատան ներկայացուցչի հետ զրույցում ասաց Բուդդայականության հոգևոր ուսուցիչ Էլեոնորա Մանանդյանը:
-Մի քանի օր առաջ Թրամփը հայտարարել էր, որ աջակցությունը ճանապարհին է, անմիջապես հետո Իրանում զոհեցին մոտ 180 աշակերտի: Սա է Արեւմուտքի աջակցությունը: Որտեղ որ գնացել են, բացի ավերածություններից ու զոհերից ուրիշ բան չի եղել: Իրանի ժողովուրդը խաղաղարար ժողովուրդ է, եւ դուք հաստատ ուսումնասիրել եք պատմությունը: Վերջին դարերին, մենք երբեք պատերազմ չենք սկսել: Եթե պատերազմ մեզ պարտադրվել է, մենք ամբողջ ուժով կանգնել ենք: Հիմա էլ նույնպես,- Մանանդյանի ցավակցություններին ու աջակցության ուղերձին ի պատասխան ՝ ասաց Իրանի դեսպանատան ներկայացուցիչը:
-Աստված ձեզ զորություն պարգեւի: Ինչքան մեր ուժը պատում է, ձեր կողքին ենք, -հավելեց Մանանդյանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: