Ուրբաթ Իրանի դեմ սկսված Իսրայելի ու ԱՄՆ-ի պատերազմը ստացել է տարածաշրջանային բնույթ։ Պայթյուններ են որոտում Իրանի խոշոր նահանգներից մինչև Պարսից ծոցի արաբական երկրներ, Լիբանանից մինչև Իսրայել։ Կան զոհեր ինչպես քաղաքացիական, անպես էլ զինվորականների շրջանում։
Ամերիկյան կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարական շտաբի, հրթիռային ու դրոննային արձակման կետերի ոչնչացման մասին։ Իրանական կողմն էլ հիմնականում հրթիռակոծում է արաբական երկրներում գտնվող ամերիկյան բազաները՝ ասելով որ չունի սահմանափակում իքնապաշտպանության հարցում։ Երեկ էլ լուր էր տարածվել Սաուդյան Արաբիաում ԱՄՆ դեսպանատան վրա հարձակման մասին։
Թե ինչքան կտևի պատերազմը, դժվար է ասել։ Իսրայելի ու ԱՄՆ-ի պաշտոնյաները խոսում են մեկ ամսվա արագ արդյունքի մասին, բայց նաև չեն բացառում ավելի երկար ընթացքը։
Միջազգային և հատկապես ամերիկյան մամուլում ակնարկում են, որ պատերազմը կարող է ծավալվել՝ ընդգրկելով Իրաքում և Իրանում ապրող քրդերին։ Հեղինակավոր Axios-ին ամերիկացի անանուն պաշտոնյաները հաստատել են օրերս Դոնալդ Թրամփի զգայուն բովանդակության զանգերը Իրաքի քրդերի առաջնորդներին։ Ըստ աղբյուրների՝ գաղափարի նախաձեռնողը Իսրայելի վարչապետն է, որի ուժերը տևական ժամանակ է՝ կապի մեջ են քրդերի հետ։
Իրանի քրդերը երկրի երրորդ ամենամեծ փոքրամասնությունն են և բնակվում են երկրի հյուսիսարևմտյան նահանգներում՝ Իրաքին ու Թուրքիային սահմանակից վայրերում։ Իրանի քրդերը, որոնք տևական ժամանակ հանգստություն են պահպանել, ցանկանում են ինքնավարություն ունենալ՝ ինչպես Իրաքի իրենց ազգակիցները։
The post Քրդերի գործոնը Իրանի դեմ խաղաքա՞րտ appeared first on CIVILNET.