Համլետ Մանուկյանը՝ 2025 թ. Եվրոպայի լավագույն տղամարդ մարմնամարզիկ

Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանը դարձել է 2025 թվականի Եվրոպայի լավագույն տղամարդ մարմնամարզիկ: Մարմնամարզության եվրոպական ֆեդերացիայի կողմից անցկացված քվեարկության արդյունքներով Մանուկյանը ստացել է 1 միլիոն 30 հազար 759 ձայն (51 %), հայտնում է ՀՀ մարմնամարզության ֆեդերացիան՝ նշելով.

«Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհակալ ենք յուրաքանչյուրիդ ակտիվ մասնակցության և աջակցության համար։

Ձեր ջանքերի, համախմբվածության և անսահման սիրո շնորհիվ Համլետ Մանուկյանը ճանաչվեց տարվա լավագույն տղամարդ մարմնամարզիկ։

Սա մեր բոլորի հաղթանակն է։ Շնորհակալ ենք: Միասին ուժեղ ենք»:

Երկրորդ տեղում՝ Եվրոպայի չեմպիոն, ադրբեջանցի Տոֆիգ Ալիեւն է՝ 988 538 ձայնով (49 %):

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment