Ֆասթ Բանկը փետրվարի 23-ից առաջին եւ երկրորդ տրանշներով մեկնարկել է դոլարային արժեկտրոնային պարտատոմսերի միաժամանակյա երկու տեղաբաշխում՝ 5 միլիոն եւ 3 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր թողարկման ծավալով։
Բանկից հայտնել են, որ առաջին տրանշի պարտատոմսերն ունեն 5 միլիոն ԱՄՆ դոլար ծավալ եւ թողարկվել են 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով։ Այս ծավալով պարտատոմսերն ապահովում են տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերություն եւ ունեն 24 ամիս մարման ժամկետ (23․02․2028թ․)։
Երկրորդ տրանշի պարտատոմսերը թողարկվել են 3 միլիոն ԱՄՆ դոլար ծավալով եւ տեղաբաշխվում են 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով՝ 48 ամիս մարման ժամկետով (23․02․2030թ.)։ Այս պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է 6․25%։
Ֆասթ Բանկի դոլարային արժեկտրոնային պարտատոմսերը կտեղաբաշխվեն մինչեւ հունիսի 30-ը։
Ֆասթ Բանկն իր հաճախորդներին հնարավորություն է տալիս պարտատոմսերի ձեռքբերումն իրականացնել ինչպես բանկի գործող 39 մասնաճյուղում, այնպես էլ ամբողջովին հեռավար եղանակով՝ Fast Bank Mobile հավելվածի կամ առցանց բանկինգի միջոցով։ Ձեռք բերված պարտատոմսերն ու դրանց ողջ նկարագիրն արտացոլվելու է հավելվածի «Իմ պարտատոմսերը» բաժնում։
ՀՀ ԿԲ նախագահի 2026 թվականի հունվարի 29-ի թիվ 1/44Ա որոշմամբ գրանցվել է պարտատոմսերի Ծրագրային ազդագիրը։
Ծրագրային ազդագրի, Ազդագրի լրացման եւ Թողարկման վերջնական պայմանների էլեկտրոնային տարբերակը կարելի է բեռնել հետեւյալ հղումով, իսկ թղթային տարբերակները` այցելելով Ֆասթ Բանկի գլխամասային գրասենյակ կամ բանկի ցանկացած մասնաճյուղ։
ՀՀ հարկային օրենսգրքով նախատեսված արտոնության համաձայն՝ տվյալ պարտատոմսերից ստացվող եկամուտն ազատված է եկամտային հարկից մինչեւ 2027 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ։
Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Երեւանում եւ Հայաստանի բոլոր մարզերում։
Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։