Մերձավոր Արևելքում ստեղծված լարված իրավիճակի և թռիչքների չեղարկման ֆոնին, ԱՄԷ-ում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ այն քաղաքացիները, ովքեր արդեն ունեն և ձեռք կբերեն Fly One ընկերության կողմից մարտի 4-ին երեկոյան ժամը 21:00-ին կայանալիք Մասկատ-Երևան տոմսերը, կարող են օգտվել ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության և Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոսության կողմից կազմակերպված դեպի Մասկատ անվճար տեղափոխման հնարավորությունից։
Դեսպանատունը նշում է, որ Աբու Դաբիից և Դուբայից մինչև Մասկատի օդանավակայան ճանապարհի տևողությունը կազմում է մոտավորապես 12-ից 13 ժամ։
Դեսպանատնից հայտնում են, որ Մասկատ-Երևան թռիչքի տոմսերը կարող եք ձեռք բերել՝ զանգահարելով հետևյալ հեռախոսահամարնըրին՝ +37433309013 կամ +37494366540:
Տեղափոխման ցանկացություն ունեցող քաղաքացիները պետք է անհատապես գրանցվեն հետևյալ հղումով՝ https://forms.gle/v9UNjFN34GxUy7zr6՝ մինչև երեկոյան ժամը 20։00-ն:
Ավտոբուսների շարժման վայրի տվյալները՝
Աբու Դաբի- ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության տարածքից (President Joko Widodo str. 63)՝ մարտի 4-ին ժամը 02:00-ին՝ ուղևորների հավաքը ժամը 01:30-ին։
Դուբայ՝ ՀՀ գլխավոր հյուպատոսության տարածքից (GoldCrest Executive Tower, JLT, Cluster C) մարտի 4-ին ժամը 02:00-ին՝ ուղևորների հավաքը ժամը 01:30-ին։
Դեսպանատնից խնդրում են բացառապես գրանցվել այն քաղաքացիներին, ովքեր արդեն ունեն մարտի 4-ին կայանալիք Մասկատ-Երևան թռիչքի հաստատված տոմս։
***
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն լայնածավալ ռազմական հարձակում են սկսել Իրանի դեմ։ Հարձակման առաջին օրը սպանվել է Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին։ Ռազմական գործողություններն ընդգրկում են Մերձավոր Արևելքի երկրները։ Իրանն՝ ի պատասխան, հարվածներ է հասցնում տարածաշրջանի երկրների տարածքում տեղակայված ԱՄՆ բազաներին և Իսրայելին։ Իսրայելը հարվածում է նաև Լիբանանին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 2-ին հայտարարել է, որ Իրանի դեմ իրականցվող հարվածների առավել ինտենսիվ փուլը դեռևս չի մեկնարկել, այն շուտով է լինելու։
The post Ինչպե՞ս ԱՄԷ-ից վերադառնալ Հայաստան. դեսպանությունը մանրամասներ է հայտնել Մասկատ-Երևան չվերթի մասին appeared first on CIVILNET.