ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերին Իրանի դեմ ամերիկյան գործողության նկատմամբ իր դիրքորոշման համար՝ նշելով, որ Վաշինգտոնի և Լոնդոնի միջև հարաբերությունները այլևս «այն չեն, ինչ որ կային»։
«Շատ տխուր է տեսնել, որ հարաբերությունները ակնհայտորեն այն չեն, ինչ որ կային։ Դա մեր երբևէ ունեցած ամենաամուր հարաբերություններն էին։ Եվ հիմա մենք շատ լավ հարաբերություններ ունենք Եվրոպայի այլ երկրների հետ»,- ասել է Թրամփը բրիտանական The Sun թերթին տված հարցազրույցում։
Թերթի տվյալներով՝ այլ եվրոպական երկրներ ասելով նախագահը նկատի ուներ Ֆրանսիան և Գերմանիան։
«Ես երբեք չէի մտածի, որ սա կտեսնեմ։ Ես երբեք չէի մտածի, որ սա կտեսնեմ Միացյալ Թագավորությունից։ Մենք սիրում ենք Միացյալ Թագավորությունը»,- ասել է Թրամփը թերթին տված հեռախոսազրույցում։