Եթե մեր ընդդիմադիրները շարունակեն փորձել իրավիճակը լարել, շարունակեն ագրեսիա ցույց տալ, որը որ որևիցե բանով հիմնավորված չէ, շարունակվի այն, որը որ տեղի է ունենում մեր ընդդիմադիր դաշտում, եթե խաղաղության օրակարգը ՀՀ քաղաքացիների կողմից մերժվի իհարկե հնարավոր է, որ ոչ միայն Ադրբեջանը բոլորը այդ իրավիճակից օգտվեն։ Այս մասին ճեպազրույցի ընթացքում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Մենք եզակի օրինակներից ենք, որ օրինակ ԱՄՆ նախագահը օրինակ է բերում կամ պարծենում է եվ այո հնարավոր է, որ այդ լավ օրինակի վրա միշտ մարդիկ են լինելու, որ փորձելու են դա անել, բայց ՀՀ ժողովուրդը դա թույլ չի տա»,- ասաց նա
Ուրախ եմ, որ Վանեցյանը նման որոշում է կայացրել, իր կյանքի 2-րդ ամենաճիշտ որոշումն է․ Սիմոնյան
Հարցին թե որքանով են Թրամփի խաղաղասիրական ջանքերը հավատալի ԱԺ նախագահը պատասխանեց․ «Ես չեմ ուզում մտնել ձեր եվ Թրամփի վեճի մեջ։ Դուք ինչ որ խնդիրներ ունեք Թրամփի հետ, որովհետև նա ՀՀ վարչապետի մասին որպես ընկեր է խոսում»։