Մարտ 03,2026 10:50
«Ամեն անգամ գալիս եմ էն հույսով, որ հարց կտան, բայց չեն տալիս»,- ԱԺ նիստի մեկնարկին դժգոհեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, երբ ներկայացրեց նստաշրջանի օրակարգը և ոչ մի պատգամավոր հարցի համար չհերթագրվեց։
Օրակարգում ընդգրկված է 26 հարց։
Մտքերի փոխանակության համար ևս ոչ մեկը չհերթագրվեց։ Այդ առիթով էլ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն արձագանքեց․ «Մտքեր նույնպես չկան»։ Ալեն Սիմոնյանն էլ ի պատասխան՝ ռեպլիկի կարգով նշեց․ «Մտքեր կան, բարձրաձայնող չկա»։
ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)