Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Թբիլիսիի բազմահարկ «Liberty Bank»-ի գլխավոր գրասենյակում հրդեհ է բռնկվել, ամբողջությամբ այրել է բեռնատար վերելակի հորանը։ Այս մասին հայտնել է Ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ղեկավար Թեմուր Մգեբրիշվիլին։
«Բարեբախտաբար, զոհեր չկան։ Հրդեհը հաջողությամբ մարվել է», – հայտնել է Ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակը։
Նրա խոսքով՝ դեպքի վայր է ուղարկվել 20 հրշեջ-փրկարարական ջոկատ, և հրդեհը մարվել է նախքան այն կտարածվեր ներս։
Սոցիալական ցանցերում հայտնվել են այրվող շենքի տեսանյութեր, որոնցում երևում է, թե ինչպես է բարձրահարկ շենքի վերջում գտնվող վերելակի հորանը ամբողջությամբ այրվում։