Երևանում վայրէջք է կատարել Օմանից ՀՀ քաղաքացիներին տարհանող առաջին ինքնաթիռը

Բաժանորդագրվել

Ինքնաթիռը Մասկատից մեկնել է վաղ առավոտյան և ժամանել է Հայաստան՝ Սաուդյան Արաբիայով, Եգիպտոսով և Թուրքիայով։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Fly One Armenia ավիաընկերության ինքնաթիռը Մասկատից Երևան է վերադարձել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատել են Քաղավիացիայի կոմիտեից։

Ավելի վաղ Sputnik Արմենիան հայտնել էր, որ ավիաընկերության ինքնաթիռը Երևանից մեկնել է Մասկատ՝ ՀՀ քաղաքացիներին ԱՄԷ-ից տարհանելու համար։ Ընկերությունը նշել էր, որ 2026 թվականի մարտի 3-ին կիրականացվի Մասկատ-Երևան հատուկ չվերթը։ Տոմսերի գները սկսվում էին 1049 եվրոյից։

Միևնույն ժամանակ ուղևորների թվի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն դեռ չկա։ Sputnik Արմենիան ճշտում է տվյալները։

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ–ն կոչ էր արել Օմանից կամավոր վերադառնալ ցանկացող քաղաքացիներին լրացնել համապատասխան դիմում։ Նախարարությունը նաև հայտնել էր, որ ԱՄԷ-ում ՀՀ դեսպանատունը կօգնի քաղաքացիներին ԱՄԷ-ից Օման տեղափոխելու հարցում։ Առաջնահերթություն կտրվի կանանց, երեխաներին և տարեցներին։

Նշենք, որ Օմանում և ԱՄԷ-ում գտնվող ամերիկյան բազաներն ու ենթակառուցվածքները Իրանի հարվածների թիրախ են դարձել Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակումներից հետո։

Leave a comment