ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ Մերձավոր Արևելքի երկրներից

ԱՄՆ պետքարտուղարությունը հրատապ հայտարարությամբ Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացիներին կոչ է արել ԱՆՀԱՊԱՂ ՀԵՌԱՆԱԼ Մերձավոր Արևելքի նշված երկրներից (ցանկը ստորև)՝ անվտանգության լուրջ ռիսկերի պատճառով։

Ցանկի երկրներն են՝ Բահրեյնը, Եգիպտոսը, Իրանը, Իրաքը, Իսրայելը, Հորդանան գետի Արևմտյան ափը և Գազայի հատվածը, Հորդանանը, Քուվեյթը, Լիբանանը, Օմանը, Կատարը, Սաուդյան Արաբիան, Սիրիան, Արաբական Միացյալ Էմիրությունները և Եմենը։

Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ քաղաքացիները պետք է օգտվեն դեռևս հասանելի առևտրային փոխադրամիջոցներից (ավիաուղիներից), քանի դեռ դրանք գործում են։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 2-ին հայտարարել է, որ Իրանի դեմ իրականցվող հարվածների առավել ինտենսիվ փուլը դեռևս չի մեկնարկել, այն շուտով է լինելու։

Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն արդեն «զգալիորեն առաջ է» անցել սահմանված ժամանակացույցից։

Նա նշել է, որ ի սկզբանե կանխատեսել էին 4-5 շաբաթ, սակայն իրենք «ունակ են շարունակել շատ ավելի երկար»։

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն լայնածավալ ռազմական հարձակում են սկսել Իրանի դեմ։ Հարձակման առաջին օրը սպանվել է Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին։ Ռազմական գործողություններն ընդգրկում են Մերձավոր Արևելքի երկրները։ Իրանն՝ ի պատասխան, հարվածներ է հասցնում տարածաշրջանի երկրների տարածքում տեղակայված ԱՄՆ բազաներին և Իսրայելին։ Իսրայելը հարվածում է նաև Լիբանանին։

The post ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ Մերձավոր Արևելքի երկրներից appeared first on CIVILNET.

Leave a comment