Խոշոր հրդեհ է բռնկվել Թբիլիսիի բանկերից մեկի գլխավոր գրասենյակում


Թբիլիսիի Ճավճավաձե պողոտայում գտնվող «Լիբերթի» բանկի գլխավոր գրասենյակում հրդեհ է բռնկվել։


Նախնական տեղեկությունների համաձայն` հրդեհը բռնկվել է շենքի վերելակի հորանում։ Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ղեկավար Թեմուր Մգեբրիշվիլու խոսքով՝ տուժածներ չկան։


Դեպքի վայրում քսան հրշեջ և փրկարարական ջոկատ է աշխատել։ Հրշեջներին հաջողվել է մարել հրդեհը՝ կանխելով դրա տարածումը դեպի գրասենյակ։

Դիտումների քանակ2

Leave a comment