Իրանի հետ սահմանին հանգիստ է, դեպի Հայաստան զանգվածային ներհոսք չի արձանագրվել. տեսանյութ

https://arm.sputniknews.ru/20260303/irani-het-sahmanin-hangist-e-depi-hajastan-zangvatsajin-nerhvosq-chi-ardzanagrvel-tesanjut-99383196.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Ситуация на армяно-иранской границе на КПП “Агарак”

Sputnik Արմենիա

Ситуация на армяно-иранской границе на КПП “Агарак”

2026-03-03T00:24+0400

true

PT0M15S

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/02/99382715_125:0:1085:720_1920x0_80_0_0_08c1ed5f804f0f00ec00666e82e05af2.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ագարակ, անցակետ, սահման, իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, մերձավոր արևելք, видео

ագարակ, անցակետ, սահման, իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, մերձավոր արևելք, видео

Բաժանորդագրվել

Ավելի վաղ մի շարք երկրների դիվանագիտական ներկայացուցչություններ և ԱԳՆ-ներ իրենց քաղաքացիներին խորհուրդ էին տվել լքել Իրանը, այդ թվում՝ Հայաստանի տարածքով:

Իրանից Հայաստան քաղաքացիների զանգվածային ներհոսք չի գրանցվել։ Հայ-իրանական սահմանին աշխատող Sputnik Արմենիայի թղթակցի տվյալներով՝ ժամանողների մեծ մասը օտարերկրյա քաղաքացիներ են։

Ավելի վաղ Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել էր, որ սահմանը 24 ժամով փակվել էր տեխնիկական պատճառներով: Նրախոսքով՝ անսարքությունները վերացվել են առավոտյան ժամը 9:30-ին, որից հետո անցակետը վերսկսել է աշխատանքը բնականոն ռեժիմով:

Լրագրողները զրուցել են «Նորդուզ»- «Ագարակ» անցակետով սահմանը հատած մի խումբ օտարերկրացիների հետ: Ժամանածներից մեկը հայտարարել է, որ Իրանում ինտերնետ չկա, այդ պատճառով էլ տեղի ունեցածի մասին ակտուալ տեղեկատվություն չունի:

Ագարակ գյուղի(որտեղ գտնվում է սահմանային անցակետը ) բնակիչները նույնպես հայտնել են, որ վերջին օրերին ակտիվություն չեն նկատում: Նրանցկարծիքով, դա կարող է կապված լինել անցակետի աշխատանքի ժամանակավոր դադարեցման հետ։

Հիշեցնենք, որ Մերձավոր Արևելքում լարվածության ֆոնինմի շարք պետությունների ԱԳՆ-ներն ու դիվանագիտական ներկայացուցչություններխորհուրդ էին տվել իրենց քաղաքացիներին լքել Իրանը, այդ թվում՝ Հայաստանի տարածքով:

Leave a comment