ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News
Այս պահին տեղի ունեցող պատերազմական իրավիճակը Իրանի համար նորություն չէ՝ վերջին 2500 տարվա ընթացքում Իրանը՝ անկախ իր բնույթից և կառավարման ձևից, կռիվ է տվել պայմանական «Հռոմին» Եփրատի գծից այն կողմ անցնել թույլ չտալու համար։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ նշել է պատմաբան, «Մանդելայի էֆեկտը» պատմաքաղաքական հաղորդաշարի հեղինակ Միհրան Հակոբյանը։
Ըստ Հակոբյանի, պատմություն ուսումնասիրելու միակ մոտիվը դրա դասերը քաղելն ու հետևություններն անելն է, ինչը, բնականաբար, արվում է ուժեղ ու խոշոր պետությունների կողմից և չի արվում այսօրվա Հայաստանի իշխանությունների դիտանկյունից, որոնք չեն հասկանում, որ փոքր պետությունները կործանվում են, երբ փորձում են խաղալ կայսրությունների հակասությունների վրա։
Մանրամասները՝ տեսանյութում։
–00—ԱՊ