Տեր Արամ քահանա Ասատրյանը սոցցանցի իր էջում գրում է.
Կտրիճ Ներսիսյանի ռազմավարությունը
Կտրիճ Ներսիսյանը շուրջ 27 տարի ապազգային և հակաեկեղեցական իր գործունեության ընթացքում բոլոր չար որոշումները իրականացրել է ուրիշների ձեռքերով: Հարյուրավոր ապօրինի կարգալուծությունները հիմնավորել է այսպես կոչված կարգապահական հանձնախմբի զեկույցներով: Վերջերս Գևորգ եպս. Սարոյանի ապօրինի պաշտոնանկությունը և կարգալուծությունը կազմակերպեց Գերագույն հոգևոր խորհրդի անունից, թեև այդ կառույցը նման իրավասություն չունի: Նույն ոճով տարբեր անձերի բռնության է ենթարկել այլոց ձեռքերով, բարձրաստիճան եկեղեցականի ձեռքով թմրանյութ է տեղադրել աբեղայի պայուսակում, մեկ այլ եկեղեցականի ձեռքով քաղաքական հեղաշրջման փորձեր է իրականացրել, մեկ ուրիշի շուրթերով ռազմական հեղաշրջման կոչեր հնչեցրել և ասյպես շարունակ:
Իմ, Տեր Թադե քահանայի և Մասյացոտնի առաջնորդ Գևորգ եպիսկոպոսի ապօրինի և անհեռատես տնօրինությունների արդյունքում Կտրիճ Ներսիսյանը փաստացի հայտնվել է փակուղում և գործում է ընդդեմ ՀՀ Օրենքին: Վերահաս պատասխանատվությունը քաղաքացի Կտրիճ Ներսիսյանը այժմ փորձում է փաթաթել Արագածոտնի և Մասյացոտնի թեմերում ծառայող եկեղեցականների պարանոցին: Ակնհայտ է, որ Կտրիճ Ներսիսյանը անցնող տարիներին քահանաների համաձայնությամբ չէ թեմակալ առաջնորդ կարգում կամ պաշտոնանկ անում ոչ էլ քահանաների թույլտվությամբ այլ քահանա ծառայության ուղարկում կամ ծառայությունից հետ կանչում: Մեծ Պահքի ինքնամաքրման և սեփական սխալներին առերեսման այս փրկարար ընթացքում անգամ Կտրիճ Ներսիսյանը նենգ ու չար որոշումները այս կերպ վերագրում է սեփական քահանաներին: