ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ գործողությունը կտևի 4-5 շաբաթ, բայց կա դրա երկարաձգման ներուժ։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Այսօրվա հարցազրույցում նաեւ նաեւ նշել է, թե ԱՄՆ-ն ոչնչացնում է Իրանի հրթիռային արտադրության հնարավորությունները։Մյուս նպատակն է ոչնչացնել Իրանի ռազմածովային ուժերը։
Ըստ նրա՝ տասը նավ արդեն շարքից դուրս է բերվել։
«ԱՄՆ-ն անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի Թեհրանը երբեք միջուկային զենք ձեռք չբերի»,- հայտարարել է Թրամփը։
«Առջևում հարվածների մեծ ալիք է սպասվում»,- ասել է նա։
Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն դեռ չի սկսել լուրջ հարվածներ հասցնել Իրանին։ Նա խոստացել է, որ առջևում «մեծ ալիք» է սպասվում՝ նշելով․ «Ամեն ինչ շատ լավ է ընթանում և գրաֆիկից առաջ»։