https://arm.sputniknews.ru/20260302/levvon-mkrtchjany-pndum-e-datakhazutjan-pahanjats-gujqi-gerakshir-masy-eghbvorn-e-patkanum-99380026.html
Լևոն Մկրտչյանը պնդում է՝ դատախազության պահանջած գույքի գերակշիռ մասը եղբորն է պատկանում
Լևոն Մկրտչյանը պնդում է՝ դատախազության պահանջած գույքի գերակշիռ մասը եղբորն է պատկանում
Sputnik Արմենիա
Նախկին նախարարը կարծում է՝ հակակոռուպցիոն օրակարգը շատ կարևոր է, բայց այն պետք է հիմնված լինի իրական, ամբողջական և ստուգված տվյալների վրա։ 02.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-02T21:30+0400
2026-03-02T21:30+0400
2026-03-02T21:30+0400
լևոն մկրտչյան
հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ)
հհ գլխավոր դատախազություն
գույք
https://cdn.am.sputniknews.ru/img/1126/72/11267233_0:9:1501:853_1920x0_80_0_0_cb1a14f597f9b54e4827973763ed13e2.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik․ ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար, ՀՅԴ անդամ Լևոն Մկրտչյանը պնդում է, որ դատախազության պահանջած գույքի գերակշիռ մասը պատկանում է իր գործարար եղբորն ու նրա ընտանիքին։ Մկրտչյանի հայտարարությունը տարածել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը ֆեյսբուքյան պաշտոնական էջում։Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ դատախազությունը պահանջում է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանից և նրան փոխկապակցված անձանցիցբ բռնագանձել 35 անշարժ և շարժական գույք, շուրջ 1.2 միլիարդ դրամ։ Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:Նրա խոսքով՝ դատախազությունը շուրջ երեք տարի ուսումնասիրություն է կատարել և 2025թ․ դեկտեմբերին որոշում կայացրել իրենից որոշակի թվով բռնագանձման մասին, դրանից մոտ 1 ամիս անց արդեն տասն անգամ ավելի թվով հայց է ներկայացրել դատարան, իսկ այսօր տարածված հաղորդագրության մեջ բոլորովին այլ թիվ է նշված։Ինչ վերաբերում է հայտարարության մեջ հիշատակվող ակտիվներին, ապա դրա զգալի մասն իր սեփականությունը չեն և, Մկրտչյանի խոսքով, պատկանում են այլ անձանց, ովքեր զբաղվել են ինքնուրույն և օրինական գործունեությամբ։ Ըստ նրա՝ դեռ 90-ականներին, երբ ինքը ԵՊՀ դասախոս էր, իսկ ՀՅԴ-ն ընդդիմադիր ուժ էր, իր հայրն ու եղբայրն արդեն բիզնեսով էին զբաղվում։Շեշտում է՝ հակակոռուպցիոն օրակարգը շատ կարևոր է, բայց այն պետք է վարվի օրենքի շրջանակում՝ հիմնվելով իրական, ամբողջական և ստուգված տվյալների վրա։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/1126/72/11267233_72:0:1405:1000_1920x0_80_0_0_f6cbee20b4c1d5f946cd987340a0752f.jpg.webp
լևոն մկրտչյան, հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ), հհ գլխավոր դատախազություն, գույք
լևոն մկրտչյան, հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ), հհ գլխավոր դատախազություն, գույք
Նախկին նախարարը կարծում է՝ հակակոռուպցիոն օրակարգը շատ կարևոր է, բայց այն պետք է հիմնված լինի իրական, ամբողջական և ստուգված տվյալների վրա։
«Առաջին՝ սա դատարանի որոշում չէ և ոչ էլ հաստատված փաստ։ Սա դատախազության ներկայացրած պահանջն է, որը դեռ ենթակա է դատարանում ստուգման։ Հայցը վարույթ ընդունելը դատավարական գործընթացի մեկնարկն է, այլ ոչ թե մեղադրանքների հաստատում։ Երկրորդ՝ ներկայացված նյութերից և պահանջների պարբերաբար փոփոխություններից երևում է, որ իրավասու մարմինն էլ չի կողմնորոշվել՝ ինձնից ինչ է պահանջում»,- նշել է Մկրտչյանը։
Նրա խոսքով՝ դատախազությունը շուրջ երեք տարի ուսումնասիրություն է կատարել և 2025թ․ դեկտեմբերին որոշում կայացրել իրենից որոշակի թվով բռնագանձման մասին, դրանից մոտ 1 ամիս անց արդեն տասն անգամ ավելի թվով հայց է ներկայացրել դատարան, իսկ այսօր տարածված հաղորդագրության մեջ բոլորովին այլ թիվ է նշված։
«Նշվածը, ինչպես նաև հայցում ուրիշ հակակոռուպցիոն քաղաքացիական գործով այլ անձանց վերագրվող միլիարդավոր դրամի պահանջները մեխանիկական սխալի (սխալ copy-paste) արդյունքում ինձ ներկայացնելը, բավարար է եզրահանգում անելու կատարված ուսումնասիրության հիմնավորվածության մասին»,- կարծում է Մկրտչյանը։
Ինչ վերաբերում է հայտարարության մեջ հիշատակվող ակտիվներին, ապա դրա զգալի մասն իր սեփականությունը չեն և, Մկրտչյանի խոսքով, պատկանում են այլ անձանց, ովքեր զբաղվել են ինքնուրույն և օրինական գործունեությամբ։ Ըստ նրա՝ դեռ 90-ականներին, երբ ինքը ԵՊՀ դասախոս էր, իսկ ՀՅԴ-ն ընդդիմադիր ուժ էր, իր հայրն ու եղբայրն արդեն բիզնեսով էին զբաղվում։
Շեշտում է՝ հակակոռուպցիոն օրակարգը շատ կարևոր է, բայց այն պետք է վարվի օրենքի շրջանակում՝ հիմնվելով իրական, ամբողջական և ստուգված տվյալների վրա։